Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե ԱՄՆ–ի այն հայտարարությունը թե Սիրիա–Թուրքիա սահմանին ԱՄՆ–ը սահմանապահ զորքեր չի ստեղծի, այլեւս չի կանգնեցինի Սիրիա մտնելու Թուրքիայի նախաձեռնությանը։
ԱՄՆ–ի հայտարարությունը չի կարող հետաձգել Սիրիայում մեր գործողություն սկսելը. Չավուշղօլու
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարարը ասել է, թե ԱՄՆ–ը նախկինում էլ խոսք էր տվել չզինել քրդական YPG–ին, սակայն խոսքը չի պահել։ «Ներկայում էլ խոսք են տալիս, որ Սիրիա–Թուրքիա սահմանին զորքեր չեն ստեղծի։ Սակայն դա չի հետաձգի Սիրիայի Աֆրինում գործողություն սկսելու Թուրքիայի ծրագրերը, հայտնում է News.am-ը։
«Ներկայում բանակցում ենք ռուսական կողմի հետ, որ այնտեղ գտնվող ռուս դիտորդները վնաս չկրեն։ Անհրաժեշտ է, որ ռուսները Թուրքիային դեմ դուրս չգան Աֆրինի գործողությանը։ Մեր ԶՈՒ գլխավոր շտաբի պետ այդ թեմայով ՌԴ–ում համապատասխան բանակցություններ կվարի»,–ասել է Չավուշօղլուն։
Նշենք, որ ԱՄՆ–ը հայտարարել էր, թե Սիրիայի քրդերի զինված կառույց YPG–ի միջոցով Սիրիա–Թուրքիա սահմանին սահմանապահ ուժեր է ստեղծելու, որին խիստ դեմ է դուրս եկել Թուրքիան՝ հայտարարելով, թե թույլ չի «ահաբեկչական» կառույցը իր սահմանին ներկայություն ունենա։