Միացյալ Նահանգների Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոնեն կոչ է արել իր գործընկերներին կոտրել ԱՄՆ և Արցախի միջև ազատ այցելությանը և բաց հաղորդակցությանը խոչընդոտող բոլոր արգելքները:
Արցախն ունի հաջողված ժողովրդավարական կառավարություն. ԱՄՆ կոնգրեսական
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը: «Միացյալ Նահանգները պետք է աջակցություն ցուցաբերի ողջ աշխարհում երկխոսության և գաղափարների ազատ հոսքին: Արցախն ունի հաջողված ժողովրդավարական կառավարություն և չի կարելի խոչընդոտել ԱՄՆ-ի ու մյուս երկրների հետ այդ երկրի փոխգործակցությանը»,- նշել է Փալոնեն: Նա ներկայացրել է ԱՄՆ-ի ու Արցախի միջև ազատ այցելության և հաղորդակցության մասին օրինագիծը, որն իր մեջ ներառում է. Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի տնօրեն Արամ Համփարյանն իր երախտագիտությունն է հայտնել Փալոնեին առաջարկի համար՝ նշելով, որ այդ առաջարկը խիստ կարևոր է Արցախում կայուն ու ժողովրդավարական խաղաղության համար: