Մոսկվայում մեկնարկած գեղասահքի Եվրոպայի առաջնությունում այսօր կարճ ծրագրով հանդես են եկել տղամարդիկ:
Գեղասահքի ԵԱ. Սլավիկ Հայրապետյանը զբաղեցրել է 14-րդ տեղը կարճ ծրագրում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին գրում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Հայրապետյանը փայլուն է հանդես եկել և 36 մարզիկների մեջ զբաղեցրել է 14-րդ տեղը, ինչը լավագույն արդյունքն է նրա կարիերայում:
Մեր գեղասահորդը վաստակած 69.49 միավորով անհատական ռեկորդ է սահմանել: Հայրապետյանը 24 լավագույն մարզիկների մեջ հաղթահարել է որակավորման փուլը և հունվարի 19-ին հանդես կգա կամավոր ծրագրով:
Կարճ ծրագրի արդյունքով ուժեղագույնների եռյակը կազմում են՝ Խավիեր Ֆերնանդեսը (Իսպանիա, 103.82), Դմիտրի Ալիևը (ՌԴ, 91.33), Դենիս Վասիլևը (Լատվիա, 85.11):