Ադրբեջանը պատրաստ չէ բանակցությունների։
Ադրբեջանը պատրաստ չէ բանակցությունների. Շարմազանով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին այսօր՝ հունվարի 18-ին, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով շփման գծում կրակոցները։
«Կրակոցները հանդիպումների նախօրեին դարձել են տխուր ավանդույթ Ադրբեջանի համար։ Ադրբեջանը պատրաստ չէ բանակցությունների։ Մի բան ասում են բանակցությունների սեղանի շուրջ, անում մեկ այլ բան»,- news.am-ի փոխանցմամբ՝ նշել է նա։
Շարմազանովը խոսել է նաեւ այսօր Կրակովում ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման մասին, նշել, թե հանդիպման ժամանակ էլ մեր դիրքորոշումը հստակ է եղել։ «Եթե ուզում ենք առաջընթաց արձանագրել, ապա նախ եւ առաջ պետք է իրականացնել պայմանավորվածությունները։ Առանց դրանց իրականացման անհնար է ակնկալել լուրջ առաջընթաց բանակցային գործընթացում»,- նշել է Շարմազանովը։
Նա նշել է, թե միջազգային իրավապաշտպան կառույցներն էլ են արձանագրում, որ Արցախի Հանրապետությունը ժողովրդավարական հանրապետություն է, իսկ Ադրբեջանը շարունակում է մնալ ոչ ժողովրդավարական եւ տոտալիտար հասարակարգ։