Մակեդոնիայի վարչապետ Զորան Զաևը հայտարարել է, որ երկրի նոր անվանումը կորոշվի հանրաքվեի արդյունքում:
Մակեդոնիան երկրի նոր անվանումը հանրաքվեով կորոշի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հաղորդվում է երկրի կառավարության կայքում:
Մակեդոնիան չի հրապարակում համաժողովրդական քվեարկության դրվող անվան տարբերակները, սակայն տարածաշրջանային ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ դրանք կարող են լինել՝ Նոր Մակեդոնիայի Հանրապետություն, Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն, Վերին Մակեդոնիայի Հանրապետություն, Մակեդոնիայի Վարդարյան Հանրապետություն և Մակեդոնիայի Հանրապետություն (Սկոպյե):