Սիրիայում իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրելու Փարիզի ցանկությունը կանդրադառնա Անկարայի հետ հարաբերությունների վրա:
Սիրիայի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստ հրավիրելու Ֆրանսիայի գաղափարը կանդրադառնա Անկարայի հետ հարաբերությունների վրա. Թուր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին, ինչպես հաղորդում է CNN Türk հեռուստաալիքը, կիրակի օրը Իրաք կատարած այցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն:
«Ասում են, որ Ֆրանսիան ցանկանում է ՄԱԿ-ի ԱԽ-ի արտակարգ նիստ հրավիրել: Այդ դեպքում մենք սա կդիտարկենք այնպես, որ Ֆրանսիան ահաբեկիչների կողմից է, եւ դա կանրադառնա մեր հարաբերությունների վրա»,- ասել է նա, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ֆրանսիան կոչ էր արել ՄԱԿ-ի ԱԽ-ի արտակարգ նիստ անցկացնել Սիրիայի իրավիճակի վերաբերյալ: