Ռուսաստանն Աֆրինում իրականացվող օպերացիայի կապակցությամբ առարկություններ չունի:
Թուրքիան Ռուսաստանի համաձայնությամբ 30 կիլոմետրանոց անվտանգության գոտի կստեղծի Սիրիայում. Յըլդըրըմ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով NTV-ը:
Յըլդըրըմը նաեւ հայտարարել է, որ «Անկարան կապ է պահպանում Դամասկոսի հետ Մոսկվայի եւ Թեհրանի միջնորդությամբ»: Թուրքիայի վարչապետը հավելել է, որ եթե որեւէ մեկը Աֆրինում աջակցի քրդերին, կդառնա երկրի զինված ուժերի թիրախը:
Նրա խոսքով՝ սիրիական Աֆրինում Թուրքիան զինված օպերացիա է իրականացնում սահմանին անվտանգության գոտի ստեղծելու նպատակով. «Օպերացիան չորս փուլով կիրագործվի՝ 30 կիլոմետրանոց անվտանգության գոտի ստեղծելու համար, որը կմաքրվի ահաբեկիչներից»: Յըլդըրըմը նաեւ հաստատել է, որ Թուրքիան անցել է ցամաքային գործողությունների: