Հնդկաստանն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններին:
Հնդկաստանն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Ղարաբաղի վերաբերյալ բանակցություններին. դեսպան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին Trend-ին հայտնել է Ադրբեջանում Հնդկաստանի դեսպան Սանջայ Ռանան:
Դիվանագետը նշել է, որ խաղաղ բանակցությունները նման հակամարտությունների լուծման առավել ճիշտ ուղին են: «Մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ տարվող բանակցություններին: Հնդկաստանը միշտ աջակցել է տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության սկզբունքներին»- ասել է Ռանան:
Դիվանագետը իր երկրի հույսն է հայտնել առ այն, որ հակամարտությունը կլուծվի եւ տարածաշրջանում խաղաղություն կտիրի: