Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը հունվարի 22-ին Բելգիայից մեկնել Է Դանիա՝ մասնակցելու Կոպենհագենի համալսարանում կայանալիք խորհրդաժողովին՝ նվիրված իսպանական տարածաշրջանի քաղաքական ապագային:
Պուչդեմոնը մեկնել Է Դանիա՝ չնայած իսպանական դատախազության նախազգուշացմանը. El Pais
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին հայտնել Է El Pais թերթը:
Սպասվում Է, որ բանավեճը կսկսվի տեղական ժամանակով ժամը 14:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 17:00-ին): Այսպիսով Պուչդեմոնն առաջին անգամ Է լքել Բելգիան այն պահից ի վեր, երբ այնտեղ Էր մեկնել անցյալ տարվա հոկտեմբերի վերջին:
Քաղաքական գործիչը նման քայլի Է դիմել, չնայած այն բանին, որ իսպանական դատախազությունը խոստացել Է խնդրել երկրի Գերագույն դատարանին՝ նրա ձերբակալման եվրոպական կալանագիր տալ, եթե նա մեկնի Դանիա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: