Գեղասահքի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը մրցապայքարն ավարտել է 15-րդ տեղը գրավելով:
Սլավիկ Հայրապետյանը լավագույն արդյունք է սահմանել Հայաստանի տղամարդկանց գեղասահքի պատմության մեջ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից հայտնում են, որ Հայրապետյանը, կարճ և կամավոր ծրագրերում վաստակելով 196.63 միավոր, սահմանել է անձնական ռեկորդ, ինչը լավագույն արդյունքն է Հայաստան Հանրապետության տղամարդկանց գեղասահքի պատմության մեջ:
Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան - Սիմոն Պրու Սենեկալ զույգը կարճ և կամավոր ծրագրերի արդյունքում 131,30 միավորով զբաղեցրել է 19-րդ հորիզոնականը:
Հիշեցնենք, որ գեղասահքի Եվրոպայի առաջնությունն անցկացվել է հունվարի 15-ից 21-ը՝ Մոսկվայում:
Եվրոպայի չեմպիոն է դարձել Իսպանիան ներկայացնող Խավիեր Ֆերնանդեսը (295.55)՝ գերազանցելով ռուսաստանցիներ Դմիտրի Ալիևին (274.06) և Միխայիլ Կոլյադային (258.90):