2018 թվականին նախատեսում ենք Արցախի պետական համալսարանի հիմնական մասնաշենքի կապիտալ վերակառուցման աշխատանքների իրականացում:
Վերակառուցվելու է Արցախի պետական համալսարանի հիմնական մասնաշենքը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին ասել է ԱՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը՝ նշելով, որ շենքի ձախակողմյան հատվածն ամբողջությամբ ապամոնտաժվելու և տեղը կառուցվելու է նոր շենք: Նախարարի խոսքով՝ ընթացքի մեջ են նախագծային աշխատանքները, որից հետո սկսվելու են շինմոնտաժային աշխատանքները: