2017 թվականին Սարուշենում, Քարին Տակում, Մոխրաթաղում և Շուշիում շահագործման է հանձնվել 4 մանկապարտեզ:
Անցած տարի շահագործման են հանձնվել հանրակրթական օջախներ. ամփոփել է քաղշին նախարարը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այսօր կայացած մամուլի ասուլիսին այս մասին ասել է ԱՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը:
«Արդեն ավարտել ենք Ազոխի, Կարմիր Շուկայի դպրոցների կառուցման աշխատանքները, ինչպես նաև Կումայրիի և Ստեփանակերտի N 8 դպրոցի մի հատվածի վերանորոգումը»,-նշել է նախարարը:
Խոսելով կատարվող աշխատանքների մասին՝ Կ. Շահրամանյանն ավելացրել է, որ ընթացքի մեջ են մայրաքաղաքի N 9 դպրոցի վերանորոգման, ինչպես նաև Խծաբերդի մարզադահլիճի կառուցման աշխատանքները: