Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն հանդիպում է ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
Հայաստանի նախագահը հանդիպել է Փարիզի քաղաքապետի հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Փարիզի քաղաքապետն այս մասին հայտնել է իր միկրոբլոգում:
«Ինձ համար պատիվ է քաղաքապետարանում ընդունել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով գտնվում է Փարիզում: ՀՀ նախագահի առաջիկա այցի շրջանակներում հունվարի 23-ին տեղի կունենա հանդիպում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որից հետո կկայանա համատեղ մամուլի ասուլիսը: Իսկ այսօր նախատեսվում է նաեւ ՀՀ նախագահի հանդիպումը Սենատի ղեկավար Ժերար Լարշեի հետ: