2017 թվականին ավարտել ենք Ասկերանի արվեստի դպրոցի վերակառուցման աշխատանքները. այն տարեսկզբին շահագործման է հանձնվել:
Ասկերանի արվեստի դպրոցը շահագործման է հանձնվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այսօր կայացած մամլո ասուլիսին ասել է ԱՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը՝ ընդգծելով, որ արվեստի դպրոցի վերակառուցման աշխատանքներն իրականացվել են պետական բյուջեի միջոցներով:
Նախարարի խոսքով՝ երկհարկանի արվեստի դպրոցում գործում է համապատասխան դասասենյակներ, արվեստանոցներ, դահլիճ, բեմահարթակ, հանդերձասրահներ, ադմինիստրատիվ սենյակներ և այլ: