Artsakhpress

Միջազգային

ԱՄՆ-ը եւ ՌԴ-ն Թուրքիային քիչ ժամանակ են տվել Աֆրինում․ Դավութօղլուի նախկին հայ խորհրդական

Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուի նախկին հայ խորհրդական Էթյեն Մահչուփյանն իր «Ինչպես Աֆրինի գործողությունը դարձավ պարտադիր» հրապարակման մեջ անդրադարձել է Աֆրինի հետ կապված զարգացումներին։

ԱՄՆ-ը եւ ՌԴ-ն Թուրքիային քիչ ժամանակ են տվել Աֆրինում․ Դավութօղլուի նախկին հայ խորհրդական

ԱՄՆ-ը եւ ՌԴ-ն Թուրքիային քիչ ժամանակ են տվել Աֆրինում․ Դավութօղլուի նախկին հայ խորհրդական

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Թուրքական Karar.com կայքում տեղադրված հրապարակման մեջ Մահչուփյանը նշել է, որ չլուծված եւ լուծումն էլ կարճ ժամանակում անհնարին թվացող քրդական հարցում մոխրագույն վարագույրով պատված Մերձավոր Արեւելքի քաղաքականության մեջ Սիրիայում իր բնական դաշնակից սուննի արաբ ընդդիմությունից ազդեցիկ ուժ չկարողանալով ստանալ՝ Թուրքիան ինքը ստիպված եղավ հարցը լուծել։

Ըստ Մահչուփյանի՝ սպասելի չէր, որ թե ԱՄՆը, թե ՌԴ-ն Թուրքիայի զգայունությունն այդ թեմայի նկատմամբ կհասկանան եւ կփոխեն իրենց ռազմավարությունը, փոխանցում է news.am-ը:

«Սիրիայում փաստացի համակարգը առանց Ասադի չէր կարող շարունակել գոյատեւել։ Իրանը, տեղական զինյալներին օգտագործելով, կարողացավ ապահովել Ասադի մնալը։ Եւ ՌԴ-ն էլ հավանություն տվեց Ասադի հետագա պաշտոնավարմանը։ Քանի որ ՌԴ-ի օդային ուժերը ցամաքում Իրանի ցամաքային ուժերի կարիքն ունեն։ Այսօր արդեն բոլորն էլ ընդունում են Ասադի հետագա պաշտոնավարման անխուսափելությունը եւ համաձայն են Սիրիայում որոշակի բարեփոխումների։

Սիրիայի բնակչության 70 տոկոսը կազմող սուննի արաբ ընդդիմությունը քննությանը չդիմացավ եւ պառակտվեց։  Ստեղծված տարբեր ընդդիմադիր միավորները իրենց շահերի հետեւից ընկան եւ պարտվեցին։ Թուրքիայի հետ համագործակցող խմբավորումներն էլ հաջողության չհասան։ Նրանց նպատակը Սիրիայի իշխանության տապալումն էր, իսկ Թուրքիայինը՝ Սիրիայի քրդերի դեմ պայքարը։

Այդ իսկ պատճառով, եթե իր սահմանին Թուրքիան չէր ցանկանում PKK-ի կցորդ ունենալ, ուրեմն անձամբ պետք է գործի անցներ։

Աֆրինի գործողության մասին նախ նախագահի մակարդակով հայտարարվեց եւ ժամանակ տրվեց, որ բոլորն էլ ընդունեն գործողության սպասելի լինելը։ Սիրիայի հետ կապված բոլոր երկրների հետ ուղղակի կամ անուղղակի դիվանագիտական հաղորդակցություն եղավ։ Ու նշվեց, որ գործողությունը չի սահմանափակվելու Աֆրինով, եւ Թուրքիան իր համար գործողության դաշտ բացեց։

Հիմա հարցը շատ արագ անելն է։ Քանի որ Սիրիայի թեմայով խոսքի տեր հանդիսացող Ասադը, Իրանը, ՌԴ-ն ու ԱՄՆ-ը Թուրքիային երկար ժամանակ չեն տալու։ Ինչքան էլ, որ բոլոր խաղացողները կողմ են ավելի թույլ քրդական միավորի, ԱՄՆ-ը եւ ՌԴ-ն կարեւորում են քրդերի ներկայությունը։ Բացի այդ, Իրանը եւս դեմ է քրդերի փոխարեն տարածքում սուննի արաբների բնակեցմանը։

Կարճ ասած՝ Թուրքիան քիչ ժամանակ ունի։ Նա պետք է կարճ ժամանակում ուժգին հարված հասցնի PYD-ին՝ թույլ չտալու նրա վերադարձը»,-գրել է Էթյեն Մահչուփյանը։


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search