Քաբուլի դիվանագիտական թաղամասում որոտացած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 103-ի, իսկ վիրավորները 235-ն են: Տվյալները տրամադրել է երկրի ներքին գործերի նախարարությունը:
Քաբուլի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 103-ի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ավելի վաղ հաղորդվում էր 95 մարդու մահվան և 191 վիրավորի մասին: Երկրում ազգային սուգ է հայտարարված: Պայթյունը գրանցվել էր հունվարի 27-ին քաղաքի դիվանագիտական թաղամասում, որտեղ տեղակայված են օտարերկրյա դեսպանատներն ու կառավարական շենքերը: Շատ շինություններ պայթյունի հետևանքով տուժել են: Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել էր ծայրահեղական «Թալիբան» շարժումը: Պայթյունն իրականացրել էր մահապարտ ահաբեկիչը՝ շտապօգնության ականապատ մեքենայով: