Բրյուսել տեղափոխված Կատալոնիայի նախկին ղեկավար Կարլես Պուչդեմոնը կարող է հաստատվել Կատալոնիայի կառավարության ղեկավարի պաշտոնում միայն այն դեպքում, երբ անձամբ ներկա լինի Կատալոնիայի խորհրդարանի նիստին:
Իսպանիան նշել է պայմանները, որոնց դեպքում Պուչդեմոնը կարող է գլխավորել Կատալոնիան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նախօրեին նման որոշում է կայացրել Իսպանիայի Սահմանադրական դատարանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Դատարանի որոշմամբ, Կատալոնիայի խորհրդարանի պատգամավորն իրավունք ունի կառավարության ղեկավարի պաշտոնին անցնելու ընթացակարգ անցնել միայն եթե անձամբ է ներկա խորհրդարանի նիստին: Այսպիսով, տեսակապի միջոցով ընթացակարգը դատարանն անօրինական է ճանաչել, փոխանցում է news.am-ը:
Դատավորները նաեւ որոշել են, որ Պուչդեմոնը Կատալոնիայի խորհրդարան ժամանելուց առաջ պետք է ստանա Իսպանիայի գերագույն դատարանի դատավոր Պաբլո Լյարենի թույլտվությունը, որը վարում է Պուչդեմոնի գործը եւ նրան կալանավորելու որոշում է կայացրել: