Իսպանական ինքնավար Մելիլիա քաղաքի (Կիսանկլավ Մարոկկոյի միջերկրածովյան ափի եւ Աֆրիկայի-ւյուսիսային հատվածի միջեւ) ափից մի քանի կիլոմետր հեռավորության վրա առնվազն 20 միգրանտի դի է հայտնաբերվել:
Իսպանական Մելիլիայի ափին առնվազն 20 միգրանտ է զոհվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 4, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով El Pais թերթը:
Նախնական տվյալներով՝ նավը, որի վրա նրանք փորձում էին հասնել իսպանական տարածքներին, ծովում կործանվել է: Ինչպես Twitter-ում գրել է փախստականների աջակցությամբ զբաղվող Caminando Fronteras հասարակական կազմակերպության ակտիվիստուհի Ելենա Մալենոն, նավում ընդհանուր առմամբ 47 միգրանտ է եղել: Ըստ վերջինիս՝ մինչ այժմ հաջողվել է գտնել միայն 21 հոգու դին, փոխանցում է news.am-ը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Միգրացիայի միջազգային կազմակերպությունը, 2017 թվականին Եվրոպա ժամանած միգրանտների եւ փախստականների թիվը գերազանցել է 171 հազարը: Ընդ որում, 3 հազար մարդ մահացել է դեռ ճանապարհին: