ԱՄՆ-ը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի ակտիվ փուլն ավարտելուց հետո ձեռնամուխ Է եղել Իրաքում տեղաբաշխված իր զորքերի դուրսբերմանը:
ԱՄՆ-ն սկսել Է զորքերը դուրս բերել Իրաքից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 5, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին, հայտնել Է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով կոալիցիայի ներկայացուցիչներին: Նրանց տվյալների համաձայն, ամերիկացի զինվորներին, զենքն ու սարքավորումները սկսել են Իրաքից տեղափոխել Աֆղանստան: Անցած շաբաթ օդանավերով զինծառայողների ու տեխնիկայի փոխադրումը կատարվել Է ամեն օր: Գործակալության՝ իրաքյան երկու աղբյուրներ ընդգծել են, որ կոալիցիան առաջին անգամ Է Իրաքից զորքերի դուրսբերումն սկսելու շուրջ համաձայնության եկել երկրի տարածքում ահաբեկիչների դեմ ավելի քան երեք տարվա մարտական գործողությունների ընթացքում: Տեղափոխվող զորքերի թվաքանակի մասին ստույգ տվյալները հայտնի չեն, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: