ԼՂ հակամարտությանը կրոնական երանգ հաղորդելու բոլոր փորձերը դատապարտելի են և ձախողված:
Շարմազանով. Երկու մեծ կրոնների երկխոսության լավագույն օրինակ են հայ-իրանական հարաբերությունները

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 6, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիհետ հանդիպմանը և որպես երկու մեծ կրոնների երկխոսության լավագույն օրինակ վկայակոչել հայ-իրանական հարաբերությունները:
Շարմազանովը դրական է գնահատել Իրանի իշխանությունների հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում:
ԱԺ հանրային կապերի վարչության փոխանցմամբ, կողմերն անդրադարձել են նաև բազմոլորտ համագործակցությանը, մասնավորապես առևտրատնտեսական կապերի խթանմանը:
«Մենք շահագրգռված ենք Իրանի հետ տնտեսական հարաբերությունների խորացմամբ: Թե՛ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը եւ թե՛ ՀՀ-ԵՄ Համապարփակ ու ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը երկկողմ հարաբերությունների լրացուցիչ հնարավորություն են»,-ընդգծել է Էդուարդ Շարմազանովը:
ԱԺ նախագահի տեղակալը երկկողմ տնտեսական օրակարգի հարցերը հանգամանալի
քննարկելու նպատակով առաջարկել է ոլորտային հանձնաժողովների հանդիպումները
դարձնել հաճախակի՝ տարբեր ձևաչափերով:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև Մեղրիի ազատ տնտեսական գոտու ընձեռած
հնարավորություններն արդյունավետ օգտագործելուն, ներդրումների խթանմանն
օժանդակող օրենսդրության բարելավմանը, այլ հարցերի: