Թուրքիայի քաղաքացիների գրեթե 95 տոկոսն ամբողջովին կամ մասամբ իրենց համարում են ԱՄՆ-ի հակառակորդներ, միեւնույն ժամանակ ավելի քան 62 տոկոսը դրական Է վերաբերվում Ռուսաստանի հետ մերձեցմանը:
Թուրքերի ավելի քան 62 տոկոսը հանդես Է գալիս Ռուսաստանի հետ մերձենալու օգտին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 6, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին, վկայում են Optimar թուրքական հետազոտական ընկերության կողմից անցկացված սոցիոլոգիական հարցման տվյալները, որոնք հրապարակել Է Anadolu գործակալությունը: Հարցումը կազմակերպվել Էր Թուրքիայի 26 նահանգներում: Դրան մասնակցել Է 1508 մարդ: Հարցին՝ «Դուք ձեզ համարում եք արդյոք ԱՄՆ-ի հակառակորդը», հարցվածների 71,9 տոկոսը դրական պատասխան Է տվել, 22,7 տոկոսը՝ «մասամբ», 5,4 տոկոսը՝ բացասական: Ընդ որում՝ հարցման մասնակիցների 62,1 տոկոսը դրական երեւույթ Է համարել Թուրքիայի եւ Ռուսաստանի մերձեցումը, 22,4 տոկոսը բացասաբար Է վերաբերվում դրան, 15,5 տոկոսը որոշակի դիրքորոշում չունի այդ հարցի վերաբերյալ: Ինչպես նշել Է Optimar-ի ղեկավար Հիլմի Դաշդեմիրը, ընկերությունը 2011 թվականից ուսումնասիրում Է հասարակական կարծիքը Թուրքիայի արտաքին քաղաքականության մասին, ընդ որում՝ ԱՄՆ-ի գործողություններից դժգոհների թիվը Թուրքիայում վերջին ժամանակներս հասել Է առավելագույն ցուցանիշին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: