Artsakhpress

Քաղաքական

Արցախի ԱԳՆ խոսնակ. Արցախի մեկուսացմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականությունը հակառակ արդյունքին է հանգեցնում

Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի հայտարարությունը վկայում է այն մասին, որ ֆրանսիայի հասարակության համար անընդունելի են Ադրբեջանի փորձերը՝ Ֆրանսիային պարտադրել իր կասկածելի ստանդարտները, որոնք հակասում են ժողովրդավարական նորմերին

Արցախի ԱԳՆ խոսնակ. Արցախի մեկուսացմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականությունը հակառակ արդյունքին է հանգեցնում

Արցախի ԱԳՆ խոսնակ. Արցախի մեկուսացմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականությունը հակառակ արդյունքին է հանգեցնում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 7, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանը` մեկնաբանելով Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի հայտարարությունը: Վերջինը դատապարտում է Ադրբեջանի կոչը Ֆրանսիայի իշխանություններին՝ թույլ չտալ Արցախի քաղաքացիների մուտքն այդ երկիր։


Ա. Սարգսյանն ընդգծեց` ակնհայտ է, որ Արցախի մեկուսացմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականությունը հակառակ արդյունքին է հանգեցնում։

«Բավական է նշել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երեք երկրներից երկուսում՝ Ֆրանսիայում և ԱՄՆ-ում, քաղաքական շրջանակների ներկայացուցիչները հանդես են եկել իրենց կառավարություններին ուղղված կոչերով՝ ուղիղ շփումներ հաստատել Արցախի իշխանությունների հետ։ Համոզված ենք, որ հակամարտությունը չի կարող որպես պատրվակ ծառայել՝ հրաժարվելու ուղղակի կապեր հաստատել Արցախի իշխանությունների հետ։ Հակառակը, Արցախի ներգրավումը միջազգային գործընթացներին նոր ազդակ կհաղորդի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը»,-ասաց Արցախի ԱԳՆ խոսնակը:

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 17-ին Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Ֆրանսիա կատարած այցի ընթացքում այդ երկրի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը կոչ էր արել, որ Ֆրանսիայի իշխանություններն այդ երկրի տարածք թույլ չտան մուտք գործել «ղարաբաղցի անջատողականներին»:


     

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Հակոբ Արշակյանը Դանիայի խորհրդարանականների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը Դանիայի նախաձեռնությամբ հանդիպել է դանիացի գործընկերների հետ՝ պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի գլխավորությամբ:

Տնտեսական

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Տարադրամի փոխարժեքն այսօր

Տարադրամի փոխարժեքն այսօր։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search