Սպիտակ տանը դիտարկում են միգրանտների կողմից սոցիալական արտոնություններից օգտվելը սահմանափակելու հնարավորությունը։
Սպիտակ տունն օրինական միգրացիոն կրճատելու միջոց է գտել. Reuters
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 9, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Խոսքը հարկատուների գրպանից ֆինանսավորվող արտոնությունների մասին է։ Այդ կերպ հնարավոր կլինի կտրուկ նվազեցնել օրինական միգրացիան, հայտնում է Reuters գործակալությունը։
Այսպիսով, համաձայն նոր կանոնների, որոնք մշակել է Ներքին անվտանգության դեպարտամենտը, օտարերկրացիները չեն կարող մշտական բնակության թույլտվություն ստանալ, եթե նրանք կամ նրանց երեխաներն օգտվել են սոցիալական արտոնություններից։ Խոսքը նախադպրոցական հաստատություններում պետության հաշվին երեխայի սովորելու, կոմունալ ծառայությունների կամ ապահովագրական վճարների համար սուբսիդիաների ստացման մասին է։
Նոր կանոններն էականորեն տարբերվում են այսօրվա սկզբունքներից, որոնք գոյություն ունեն 1999 թվականից։ Դրանք, մասնավորապես, արգելում են իշխանություններին դիտարկել նման արտոնությունները՝ ԱՄՆ գաղթելու մարդու իրավունքի մասին որոշում ընդունելիս։