Artsakhpress

Հասարակական

Ինչ, որտեղ, երբ. արցախյան շինհարթակը գործադիրի նիստին ներկայացրել է նախարար Շահրամանյանը

Ընթացիկ տարվա պետական բյուջեի միջոցների հաշվին նախատեսված կապիտալ ծախսերը կազմում են 14 միլիարդ 200 միլիոն դրամ, որը պետական բյուջեի 14 %-ն է:

Ինչ, որտեղ, երբ. արցախյան շինհարթակը գործադիրի նիստին ներկայացրել է նախարար Շահրամանյանը

Ինչ, որտեղ, երբ. արցախյան շինհարթակը գործադիրի նիստին ներկայացրել է նախարար Շահրամանյանը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 9, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին կառավարության նիստի ժամանակ ասել է ԱՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը:

Մանրամասնելով հանրապետությունում իրականացվելիք շինարարական ծրագրերը՝ նախարարը նշել է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ 2018 թվականին ավարտվելու են Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի մանկապարտեզի, դպրոցի և կենցաղային տան շինարարական աշխատանքները: Հիմնադրամի միջոցներով սկսվելու են նաև Արցախի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի վերակառուցման գործընթացը, որի նախագծային աշխատանքներն ընթացքի մեջ են. դրանք լրիվությամբ կավարտվեն մայիսին, որին կհաջորդեն շինարարական աշխատանքները:

Կ. Շահրամանյանի խոսքով՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրով ավարտին են հասցվելու Ասկերանի շրջանի Խնձրիստան, Իվանյան, Քռասնի, Մարտակերտի շրջանի Գետավան, Հադրութի շրջանի Տումի և Թաղասեռ գյուղերի հանդիսությունների տների և համայնքային կենտրոնների կառուցման աշխատանքները, Ստեփանակերտում ավարտվելու է համար 9 միջնակարգ դպրոցի կապիտալ վերակառուցումը և Ասկերանի շրջանի Ուղտասար գյուղի նորակառույց դպրոցական շենքի շինարարությունը:

Անդրադառնալով ընթացքի մեջ գտնվող շինարարական այլ ծրագրերին՝ նախարարը նշել է, որ 2018 թ-ին շարունակվելու են Ստեփանակերտ քաղաքի Ալեք Մանուկյան 120 հասցեում գտնվող հանրակացարանի վերակառուցման աշխատանքները:

«2017 թ-ին ավարտել ենք 20 բնակելի տների վերակառուցումը, ևս 30 բնակելի տների շինարարությունն ավարտելու ենք 2018 թ-ին: Մեկնարկելու են Արաքսի հովտում թվով 53 նոր տնակների համար ենթակառուցվածքների, ճանապարհների կառուցման և այդ տնակների տեղադրման աշխատանքները: Շարունակվելու է նաև «Արի» կազմակերպության հետ համագործակցությունը, և Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնքում ևս 5 բնակելի տուն կկառուցվի: Նախատեսվում է ավարտին հասցնել Մարտակերտի շրջանի Գառնաքար և Զագլիկ գյուղերի դպրոցների վերակառուցման աշխատանքները»,- ասել է Կ. Շահրամանյանը՝ ավելացնելով, որ շահագործման է հանձնվելու Քաշաթաղի շրջանի Հայկազյան համայնքի նորակառույց դպրոցը, և ավարտվելու են Հադրութ քաղաքի մարզադպրոցի վերակառուցման աշխատանքները:

Նախարարի խոսքով՝ Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղում ավարտվելու է մանկապարտեզի շինարարությունը, իսկ Շահումյանի շրջանի Չարեքտար և Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղերում շարունակվելու են դպրոցի և սպորտդահլիճի կառուցման աշխատանքները:

Անդրադառնալով նոր օբյեկտների կառուցմանը՝ Կ. Շահրամանյանը նշել է, որ սկսվելու է Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղում 50 տեղանոց և Հադրութի շրջանի Թաղասեռ գյուղում նոր մանկապարտեզների կառուցման աշխատանքները:

Սկսվելու են նաև համաճարակաբանական և հիգիենայի կենտրոնում լաբորատորիայի համար նախատեսված 3-րդ հարկի վերակառուցման, ինչպես նաև Ճարտար քաղաքի Նոր Ճարտար թաղամասում բուժկետի կառուցման աշխատանքները:

Ճանապարհաշինության բնագավառում նախատեսվում է հատկացնել 3 միլիարդ դրամ՝ արդյունքում ավարտելով Շուշի քաղաքի Վարանդա, Մուրացան, Աշոտ Բեկոր, Մելիք Փաշաև, Վաչագան Իշխանյան, Մուրադ Մուսայելյան փողոցների բարեկարգման աշխատանքները, վերակառուցվելու է Հադրութ քաղաքի Այգեստան կամուրջը և 600 միլիոն դրամ ուղղվելու է հանրապետական և միջպետական նշանակության ավտոճանապարհների պահպանման, շահագործման, ընթացիկ վերանորոգման և ձմեռային պահպանման աշխատանքներին:

Անդրադառնալով ջրամատակարարմանը՝ նախարարը նշել է, որ այդ ուղղությամբ հատկացվելու է 686 միլիոն դրամ, որի արդյունքում ավարտվելու է Քարվաճառ և Հադրութ քաղաքների, Ասկերանի շրջանի Սարուշեն, Պատարա, Աստղաշեն, Շոշ, Մարտակերտի շրջանի Դրմբոն, Ներքին Հոռաթաղ, Վաղուհաս, Հաթերք, Մարտունու շրջանի Եմիշճան, Թաղավարդ, Հադրութի շրջանի Տող, Հարթաշեն, Քաշաթաղի շրջանի Այգեհովիտ, Քարեգահ գյուղերի ջրամատակարարման նոր համակարգերի կառուցման աշխատանքները:

2018-ին Ստեփանակերտում սկսվելու են նախկին «Օկտյաբր» կինոթատրոնի տարածքում նոր մարզամշակութային և ժամանցի կենտրոնի կառուցման աշխատանքները, որի նախագծերը ևս գտնվում են մշակման փուլում: Ծրագրով նախատեսվում է ունենալ ունիվերսալ դահլիճ, որը կծառայի միջոցառումների համար, 100 տեղանոց ժամանակակից կինոթատրոն, 4 ուղիով բոուլինգ և տարբեր տարածքներ՝ ցուցահանդեսներ կամ այլ միջոցառումներ կազմակերպելու համար:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search