Artsakhpress

Մշակույթ

Շուշիի իրանական մզկիթի վերանորոգումն իրականացվում է ղազախ գործարարի ֆինանսավորմամբ

Շուշիում գտնվող իրանական Վերին մզկիթի վերականգնման ծրագրի սկիզբը դրվել է 2014 թվականին «Արևելյան պատմական ժառանգության վերածնունդ» հիմնադրամի նախաձեռնությամբ և ղազախ գործարար Կայրատ Բորանբաևի ֆինանսավորմամբ:

Շուշիի իրանական մզկիթի վերանորոգումն իրականացվում է ղազախ գործարարի ֆինանսավորմամբ

Շուշիի  իրանական   մզկիթի    վերանորոգումն  իրականացվում  է  ղազախ  գործարարի  ֆինանսավորմամբ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 9, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության զբոսաշրջության վարչության պետ Արտակ Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ զբոսաշրջության վարչությունը, որպես ոլորտի լիազոր մարմին, իրականացնում էր իրանական ընկերության կողմից կատարվելիք աշխատանքների պատվիրատուի և որակի կառավարման գործառույթները:

«2016 թվականի վերջին ավարտվել էին իրանական ընկերության կողմից կատարված նախագծա-նախահաշվային աշխատանքները, ինչից հետո սկիզբ է դրվել շինարարական աշխատանքների փուլին: Բացի այդ աշխատանքներից, ներկա փուլում վերականգնվում է նաև Վերին Մզկիթի տարածքում գտնվող հոգևոր դպրոցի շենքը. այն նախատեսվում է ավարտին հասցնել մինչև 2019 թվականը: Հարկ է ընդգծել, որ շինարակական աշխատանքնեն իրականացնում է պատմամշակութային հուշարձանների վերականգնման ոլորտում մասնագիտացված և համապատասխան լիցենզավորում ստացած շինարարական ընկերության կողմից, ինչը բացի օրենքի պահանջ լինելուց նաև լուծում է որակի խնդիր»,-տեղեկացրել է Ա. Գրիգորյանը:

Մեր զրուցակիցն ասել է, որ Արցախում գտնվող բոլոր հուշարձանները, անկախ դրանց կրոնական պատկանելիությունից, հայ ժողովրդի սեփականությունն են և այդ առումով իրանական մշակույթին դասվող Վերին մզկիթը ևս արցախցիների համար կարևոր նշանակություն ունի, քանի որ այն անմիջականորեն կապված է Շուշիի քաղաքաշինական  պատմության հետ: 


     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search