ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը փետրվարի 11-16-ը կատարելիք շրջագայությունների ընթացքում կայցելի Հորդանան, Թուրքիա, Լիբանան, Եգիպտոս և Քուվեյթ:
ԱՄՆ Պետդեպի ղեկավարը շրջայց է սկսում Մերձավոր Արևելքում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Առաջին կանգառը կլինի Հորդանանի մայրաքաղաք Ամմանը, որտեղ Թիլերսոնը կհանդիպի թագավոր Աբդալլա Երկրորդի և արտգործնախարար Այման Սաֆադիի հետ: Թուրքիայում Պետդեպի ղեկավարը ծրագրում է երկկողմանի հարաբերությունների վերաբերյալ մի շարք խնդրահարույց հարցեր քննարկել, այդ թվում Աֆրինում իրավիճակի շուրջ, փոխանցում է 1in.am-ը:
Լիբանանում նույնպես կքննարկվեն ահաբեկչության դեմ պայքարին առնչվող հարցեր: Եգիպտոսում պետքարտուղարը կհանդիպի նախագահ Աբդել Ֆաթահի հետ: Քուվեյթում Թիլերսոնը կհանդիպի երկրի ղեկավարության հետ և կքննարկի Քուվեյթի շուրջ իրավիճակի կարգավորման հարցերը: