Artsakhpress

Տնտեսական

Արցախի և Հայաստանի ֆինանսների նախարարություններն ընդլայնում են համագործակցության շրջանակները

ՀՀ ֆինանսների նախարարությունը անձնակազմի մասնագիտական կարողությունների զարգացման ոլորտում աջակցություն կցուցաբերի Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:

Արցախի և Հայաստանի ֆինանսների նախարարություններն ընդլայնում են համագործակցության շրջանակները

Արցախի և Հայաստանի  ֆինանսների նախարարություններն ընդլայնում են համագործակցության շրջանակները

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 12, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Փետրվարի 12-ին Երևանում կայացած հանդիպմանը ԱՀ ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը և ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը քննարկել են այս և այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները:

«Երկու կառույցների միջև համագործակցությունը միշտ շատ բարձր մակարդակ է ունեցել: ՀՀ ֆինանսների նախարարի հետ քննարկել ենք հիմնականում անձնակազմի մասնագիտական վերապատրաստման հետ կապված հարցեր և այն օժանդակությունը, որ նախարարությունը կարող է մեզ ցուցաբերել մասնագիտական կարողությունների զարգացման ոլորտում: Խոսել ենք նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության և աջակցության եղանակներից»,- «Արցախպրես»-ի փոխանցմամբ հանդիպումից հետո ասել Գ. Մարտիրոսյանը:

Հանդիպմանը քննարկվել են նաև պետական ֆինանսների կառավարման տեղեկատվական համակարգում այն աշխատանքները, որոնք նախաձեռնել է ՀՀ ֆինանասների նախարարությունը և հեռանկարները՝ Արցախում այն ևս ներդրելու համար: Նախարարները խոսել են նաև համագործակցության այլ ուղղությունների՝ պետական գնումների, աուդիտի, ֆինանասական վերահսկողության և այլ ոլորտների մասին:

«Ոլորտում անելիքներն անսահման են: ՀՀ ֆինանսների նախարարությունն անընդհատ բարեփոխումներ է իրականացնում բոլոր ոլորտներում, և մենք էլ փորձում ենք հետ չմնալ դրանցից: Մենք անընդհատ պետք է աշխատենք տեղյակ լինել նորություններին և դրանք ներդնել նաև Արցախում»,- նշեց ԱՀ ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանն ու հույս հայտնեց, որ այս այցը կընդլայնի համագործակցությունը:


     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search