Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել Է, որ Թուրքիան խախտում Է միջազգային իրավունքը եւ Կիպրոսի սուվերեն իրավունքները՝ խանգարելով հորատմանը Կիպրոսի՝ բացառիկ տնտեսական գոտում (ԲՏԳ):
Հունաստանը Թուրքիային մեղադրել Է Կիպրոսի ինքնիշխան իրավունքները խախտելու մեջ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 12, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Թուրքական նավատորմի նավերը փետրվարի 9-ից շրջափակել են Saipem 12000 հորատման լողացող կայանքը, որը Կիպրոսի ԲՏԳ-ում հորատում Է իրականացնում ENI իտալական նավթընկերության համար, եւ նրան թույլ չեն տալիս անցնել ԲՏԳ-ի թիվ 3 բլոկ եւ աշխատանքն սկսել այնտեղ: Մինչ այդ ENI իտալական նավթընկերությունը ֆրասիական Total-ի հետ միասին հորատման աշխատանքներ Էր կատարում Կիպրոսի ԲՏԳ-ի թիվ 6 տեղամասում եւ փետրվարի 8-ին նրանք հաստատել են գազի պաշարների առկայությունը «Կալիպսո-1» հանքավայրում: Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը փետրվարի 11-ին հայտարարել Էր, որ Թուրքիան շարունակում Է սադրանքները կիպրական ԲՏԳ-ում եւ նշել, որ Նիկոսիան մտադիր Է հասնել Անկարայի կողմից միջազգային իրավունքի խախտումների դադարեցմանը: Հունաստանի ԱԳ նախարարությունը անօրինական Է որակել Թուրքիայի գործողությունները: «Թուրքիան շարունակում Է կասկածի տակ դնել միջազգային իրավունքը՝ կոպտորեն խախտելով Կիպրոսի Հանրապետության սուվերեն իրավունքներն Արեւելյան Միջերկրականում: Մենք կոչ ենք անում Թուրքիային՝ ձեռնպահ մնալ հետագա անօրինական գործողություններից եւ կատարել միջազգային իրավունքի գծով իր պարտավորությունները»,-ասված Է ԱԳ նախարարության հայտարարության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: