Artsakhpress

Հասարակական

Արցախում խոզերի աֆրիկյան ժանտախտի վարակի օջախներ են հայտնաբերվել

ԱՀ Ասկերանի շրջանի Նախիջևանիկ համյանքում աֆրիկյան ժանտախտ հիվանդության պատճառով սատկել է 31 գլուխ խոզ, իսկ Մարտակերտի շրջանի Վարդաձոր համայնքում՝ 6:

Արցախում խոզերի աֆրիկյան ժանտախտի վարակի օջախներ են հայտնաբերվել

Արցախում խոզերի աֆրիկյան ժանտախտի վարակի օջախներ են հայտնաբերվել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 12, ԱՐՑԱԽՊՐԵՍ։  «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Նորայր Մուսայելյանն տեղեկացրել է, որ խոզերի աֆրիկյան ժանտախտ վարակն Արցախում առաջին անգամ գրանցվել է 2007 թվականին:

Նրա խոսքով՝ վարակի պատճառով 2017 թվականին ԱՀ-ում սատկել է 312 գլուխ խոզ:

Անդրադառնալով ԱՀ-ում սկիզբ առած աֆրիկյան ժանտախտի վարակի մասին՝ մեր զրուցակիցն ասել է. «Վարակի պատճառն այն է, որ խոզերն անասնագոմերից հաճախակի են բաց թողնվում, ինչպես նաև վարակված խոզերի սպանդը ճիշտ չի իրականացվում: Խոզերի աֆրիկյան ժանտախտ վարակի դեպքում կենդանիներին պետք է սպանել անարյուն եղանակով, լեշն այրել և թաղել»:

Ն. Մուսայելյանը նաև հավելել է, որ ներկայումս ԱՀ գյուղատնտեսության նախարարության կողմից աշխատանքներ են տարվում վարակի նոր օջախների հայտնաբերման դեպքերում արագ վերացնելու և դրա հնարավոր տարածման վտանգը կանխելու համար:

Խոսելով խոզի մսի գնման վտանգավորության մասին՝ Ն. Մուսայելյանը նշել է, որ վաճառքի հանված միսը մասնագետների կողմից ստուգվում և մսի որակի մասին համապատասխան անասնաբուժական տեղեկանք է տրվում:

Ոլորտի պատասխանատուի խոսքով՝ խոզերի աֆրիկյան ժանտախտը վտանգավոր չէ մարդու առողջության համար:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Սուրեն Պապիկյանը մեկնել է Ֆրանսիա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 21-ին աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն:

Զորակոչվող բոլոր քաղաքացիները պատշաճ կարգով անցնում են առողջական վիճակի զննության անհրաժեշտ բոլոր հետազոտությունները. ՀՀ ՊՆ

Ի պատասխան զորակոչի և դրան հաջորդող շրջանում տեղ գտած որոշ հրապարակումների` Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող բոլոր քաղաքացիները մինչև զորակոչվելը պատշաճ կարգով անցնում են առողջական վիճակի զննության անհրաժեշտ բոլոր հետազոտությունները, և իրավասու բժշկական հանձնաժողովների կողմից նրանց պիտանիության վերաբերյալ եզրակացությունները կայացվում են՝ ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 404-Ն որոշման հավելված 1-ով հաստատված զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկին համապատասխան։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ադրբեջանը ոչնչացրել է ստեփանակերտցիների մանկության խորհրդանիշ Արծվի հուշարձանը

Պանդորա Մկրտչյանը շարունակում է Արցախում ապրել միայնակ․ նա երեկ զանգել է հարազատներին

Առողջապահության ազգային ինստիտուտում ԼՂ-ից բռնի տեղահանվածերին մատուցվում են անվճար ստոմատոլոգիական ծառայություններ

ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցության սահուն շարունակության համար նոր ծրագրեր են քննարկվում և մշակվում

ԼՂ-ից տեղահանվածները կարող են հաշվառվել փաստացի բնակության հասցեում, եթե նույնիսկ սեփականատերը համաձայնություն չի տվել

Փոխանակման կետերում դոլարը, եվրոն և ռուբլին էժանանում են

ԱՄՆ կատարած այցը հստակ ուղերձ ուներ՝ բոլորին ցույց տալու և ասելու, որ մենք չենք համարում, որ Արցախի թեման փակված է. Գեղամ Ստեփանյան

2024 թվականին Հայաստանը Բաքվի և Մոսկվայի ուժեղ ճնշման տակ է լինելու. Թոմ դե Վաալ

Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհը Ալեք Մանուկյանի արձանն է Ստեփանակերտում

Search