Artsakhpress

Քաղաքական

Արցախցիները արդար պայքար են մղում. Վալերի Բուայե

Արցախյան շարժման 30 տարին լավ առիթ է կրկին Արցախ այցելելու և տեղում այն տոնելու համար. հուսով եմ, շուտով կկարողանամ կրկին այցելել:

Արցախցիները արդար պայքար են մղում. Վալերի Բուայե

Արցախցիները արդար պայքար են մղում. Վալերի Բուայե

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 13, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Վալերի Բուայեն՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ, տեսակապով շնորհավորելով Ղարաբաղյան շարժման 30-ամյակի կապակցությամբ:

«2011 թվականին էր, երբ առաջին անգամ այցելեցի Լեռնային Ղարաբաղ, և դա ինձ համար իսկական բացահայտում դարձավ: Առաջին հերթին ես ծանոթացա մարդկանց, հնարավորություն ունեցա տեսնել հրաշալի բնապատկերներ, հին հուշարձաններ, ճանաչել պատմությունը, որ, ցավոք, մոռացության է մատնվել միջազգային հարթակներում: Կուզենայի ասել, որ ձեզ հետ ենք, քանզի արդար պայքար եք մղում, մարդկային արժանապատվության պայքար: Այդ պատճառով է, որ Ֆրանսիայի ԱԺ-ում, Սենատում և այլ կառույցներում մենք պայքարում ենք, որ ձեզ ճանաչեն, որ ազատ ապրեք, ժողովրդավարական մի երկրում, որ ձեր երկիրը կարողանա զարգանալ»,- ավելացրել է Վալերի Բուայեն:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր