Հասարակություն

Հեղինակավոր TA3 հեռուստատեսության եթերում հայտնի սլովակ ռեժիսորը խոսել է Արցախյան շարժման 30-ամյակի մասին

Սլովակիայի հեղինակավոր TA3 հեռուստատեսության ուղիղ եթերում հայտնի սլովակ ռեժիսոր-վավերագրող, լուսանկարիչ Լիբոր Շպիմրը խոսել է Արցախյան շարժման 30-ամյակի մասին:

 

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 15, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Տագնապի 30 տարին Սև այգում» խորագիրը կրող հարցազրույցի ընթացքում ցուցադրվել են կադրեր ռեժիսորի կողմից Արցախում նկարահանած վավերագրական ֆիլմից։ Լ. Շպիմրը ջերմությամբ է խոսել Արցախի, Հայաստանի և, առհասարակ, հայ ժողովրդի մասին՝ նշելով, որ հայերը քրիստոնեության առաջամարտիկներն են։ Հեղինակը ներկայացրել է արցախյան հիմնահարցի համառոտ պատմությունը, նշել, որ հայերը հպարտ և խաղաղասեր ժողովուրդ են: Նրա խոսքով՝ ղարաբաղյան պատերազմը սկսել է Ադրբեջանն՝ ի պատասխան հայերի խաղաղ ցույցերի և օրենքով անցկացված ինքնորոշման հանրաքվեի։

Լ. Շպիմրն ընդգծել է, որ Արցախի Հանրապետությունը պետականության բոլոր ատրիբուտներն ունեցող ժողովրդավարական պետություն է։ Հարցազրույցի ընթացքում նա դատապարտել է Ադրբեջանի նախագահ Ալիևի՝ օրերս արված հայտարարությունն առ այն, թե «Երևանն ու Զանգեզուրն ադրբեջանական հողեր են, ուր Ադրբեջանն անպայման վերադառնալու է»։

Նշենք, որ Լիբոր Շպիմրը բազմիցս եղել է Արցախում, վավերագրական ֆիլմ է նկարահանել արցախյան գոյամարտի մասին, որը ցուցադրվել է սլովակյան հեռուստատեսությամբ։ Նա արժանացել է մրցանակների՝ որպես Արցախին նվիրված լուսանկարչական ցուցահանդեսի հեղինակ։

     

Քաղաքական

Տնտեսություն

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Բակո Սահակյանը շնորհակալական նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանն Արցախ է ժամանում

Գայլի հարձակումից տուժած 11-ամյա տղան մահացել է

Բակո Սահակյանն ու Նիկոլ Փաշինյանն այցելել են արեւելյան սահմանագծի հատվածներից մեկը

«Զինվորի բաժին» պահածոներ են հայտնաբերվել նաև Մանվել Գրիգորյանի Արցախի առանձնատանը. նոր բացահայտումներ

‹‹Ազգային վերածնունդ››-ի չարտոնված հավաքում կրկին նույն թեզերն են հնչել

Օտարերկրյա զույգը Արցախի ԱԳՆ-ում մուտքի արտոնագիր է ստացել հարսանեկան շորերով

Կարկուտն ու ուժգին քամիները մեծ վնասներ են հասցրել Արցախի հարավային թևին. պետնախարար Մարտիրոսյանը խորհրդակցություն է հրավիրել

Բակո Սահակյանն ու Նիկոլ Փաշինյանն այցելել են Ճարտարի նորակառույց Սուրբ Վարդանանք եկեղեցի