Անկարայում տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հանդիպումը, հաղորդում է Anadolu-ն:
Թիլերսոնը հանդիպել է Էրդողանի հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 16, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Անկարայում նախագահական նստավայրում բանակցությունները տեղի են ունեցել մամուլի համար փակ ռեժիմում:
Փետրվարի 16-ին նախատեսված է Թիլերսոնի հանդիպումը Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ: Հանդիպումից հետո կկայանա նրանց համատեղ մամուլի ասուլիսը:
Փետրվարի 11-ին մեկնարկած Մերձավոր Արեւելքի շրջագայության շրջանակներում Թիլերսոնն ավելի վաղ այցելել էր Եգիպտոս, Քուվեյթ, Հորդանան եւ Լիբանան: