Ամերիկյան հանրահայտ «National Geographic» ամսագիրն իր ինստագրամի էջում, որն ավելի քան 85 մլն հետևորդ ունի, սկսել է Արցախից լուսանկարների շարք հրապարակել:
Հանրահայտ «National Geographic»-ն Արցախից լուսանկարների շարք է հրապարակում՝ չխուսափելով «Հանրապետություն» տերմինից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 16, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հատկանշական է, որ լուսանկարների վերաբերյալ տեղեկատվությունում ամսագիրը չի խուսափել Լեռնային Ղարաբաղը որպես Հանրապետություն ներկայացնելուց:
Ինչպես և սպասելի էր, այն հիստերիայի մեծ ալիք է բարձրացրել ադրբեջանցիների շրջանում, ովքեր շատ ակտիվ կերպով լուսանկարների տակ մեկնաբանություններ են թողնում՝ խիստ քննադատության ենթարկելով ամսագրի լրագրողներին և ղեկավարությանը՝ Արցախից լուսանկարներ հրապարակելու համար: Սակայն ադրբեջանցիների բուռն արձագանքը էջի այլ հետևորդների կողմից մեծացրել է լուսանկարների հանդեպ ուշադրությունը, և ամեն նկարի տակ հարյուր հազարավոր հավանումներ կան:
Հիշեցնենք, որ «National Geographic» ամսագիրը մասնագիտացված է աշխարհագրական, բնության, գիտական և մշակութային ուղղվածությամբ հոդվածների հրապարակմամբ, որոնցում մեծ տեղ է տրվում լուսանկարների քանակին: Ամսագիրը հրապարակվում է 1888թ.-ից: