Artsakhpress

Հասարակական

ԱրՊՀ-ում տեղի է ունեցել հանդիպում Արցախյան շարժման ակտիվիստների հետ

Այսօր՝ փետրվարի 16-ին, Արցախի պետական համալսարանում պատմաիրավաբանական ֆակուլտետի և Հայագիտական կենտրոնի նախաձեռնությամբ ուսանողների հետ հանդիպել են Ղարաբաղյան շարժման ակտիվիստներ Արկադի Կարապետյանը և Վալերի Ղազարյանը:

ԱրՊՀ-ում տեղի է ունեցել հանդիպում Արցախյան շարժման ակտիվիստների հետ

ԱրՊՀ-ում տեղի է ունեցել հանդիպում Արցախյան շարժման ակտիվիստների հետ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 16, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հանդիպմանն ԱրՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ տարվող աշխատանքների գծով պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանն ասել է, որ, Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված, մեր երկրում կազմակերպվում և անց են կացվում տարաբնույթ միջոցառումներ:

«Մենք մասնակիցը եղանք Արցախի պետական համալսարանի զանգվածային երթին. մոտավոր կրկնությունն այն իրադարձության, որը տեղի էր ունեցել ուղիղ 30 տարի առաջ: Ականատեսն ենք նաև տարբեր ձևաչափերով կազմակերպվող ամենատարբեր հանդիպումների՝ Արցախում, Հայաստանում և Սփյուռքում: Մեր համալսարանը եղել է առաջամարտիկ՝ Ղարաբաղյան շարժման գիտական հիմնավորման, նրա գաղափարների հանրահռչակման առումով: Այստեղ են ծնվել նորաստեղծ գաղափարներ, և այստեղ են ուսանողներն ու դասախոսները գծել իրենց ճանապարհը»,- նշել է Վ. Յարամիշյանը:

Ներկայացնելով Արցախյան շարժման սկզբնավորման պատմությունը՝ Արկադի Կարապետյանն ասել է, որ առաջին շարժումը սկսվել էր դեռևս Հայկ նահապետից:

«1988-ը  շարժման մի էտապն էր: Այսօր էլ շարժումը շարունակվում է, և կան բազմաթիվ հարցեր, որոնք պետք է ճիշտ լուծում ստանան: Այն ժամանակ Ղարաբաղն անօրինական ձևով է հայտնվել Ադրբեջանի կազմում, և մինչ այսօր էլ Ադրբեջանը մեզ հետ չունի միջազգային օրենքներով հաստատված սահման»,- նշել է Ա. Կարապետյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում լավ չէին պատկերացնում Արցախում տիրող իրավիճակը, ուստի իրենք որոշել էին համախմբվել և բոլոր հարցերը լուծել միասնական: «1987 թվականի հոկտեմբերին սկսվեց գործընթացը, և ես դարձա շարժումը նախաձեռնող բոլոր խմբերի կոորդինատոր: Այս տարի մենք վերջապես նշեցինք փետրվարի 13-ը, քանի որ փետրվարի 20-ը փետրվարի 13-ի հետևանքն է: Մեր օրերի հանրահավաքներն իրենց ծավալով պետք է նմանեցվեն 1988-ի շարժմանը»,- մասնավորապես ասել է Ա. Կարապետյանը:

Իսկ շարժման ակտիվիստ, ներկայումս «Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ ԼՂՀ-ում իրականացվող ծրագրերի համակարգող Վալերի Ղազարյանն էլ նշել է, որ ինքը 1988-ին աշխատում էր կուսակցության մարզկոմում:

«Դեռ դպրոցական տարիներին, երբ բացակայում էր հեռուստատեսությունը, հնարավորություն կար լսելու միայն «Ամերիկայի Ձայն» ռադիոկայանը: Ազգային ոգին այն ժամանակ կար: Արդեն 1979 թվականին հանրապետական հիվանդանոցում եղավ բախում թուրքերի ազդեցիկ գործակալներից մեկի հետ, որը ևս դարձավ շարժառիթ»,- ասել է Վ. Ղազարյանը՝ հավելելով, որ  1988 թվականն ազգային-ազատագրական պայքարի նոր փուլ է, և  տարիների փորձը հուշում է, որ այսօր պետք է ուշադրություն դարձնել ձևակերպումներին, քանի որ ճիշտ քաղաքականության մշակման խնդիր կա նաև տեղեկատվական պատերազմում:

Հանդիպման ընթացքում շարժման ակտիվիստները պատասխանել են ուսանողների կողմից հնչեցված հարցերին:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search