Artsakhpress

Քաղաքական

ԱՄՆ-ՌԴ անուղղակի բանավեճ՝ արցախյան թեմայի շուրջ

«Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը նոր վերլուծություն է հրապարակել ԼՂ հակամարտության շուրջ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի Դաշնության անուղղակի բանավեճի մասին:

ԱՄՆ-ՌԴ անուղղակի բանավեճ՝ արցախյան թեմայի շուրջ

ԱՄՆ-ՌԴ անուղղակի բանավեճ՝ արցախյան թեմայի շուրջ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 16, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ը ներկայացնում է այն ամբողջությամբ. 

«Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունը, թե՝ «Շատ լավ գիտենք, որ Ադրբեջանի հարաբերությունները հարևան Հայաստանի հետ ծայրահեղ լարված են, ակնհայտորեն չի նպաստում լարվածության թուլացմանը», լոկ Բաքվի ռազմատենչությունը քննադատելու պաշտոնական Մոսկվայի կեցվածքով չպետք է դիտարկել։

Աշխարհաքաղաքական օրակարգերի վերաբերյալ անուղղակի բանավեճ` ակնարկ-պատասխանի տեսքով հայտարարություններ են հնչում Վաշինգտոն-Մոսկվա հարաբերակցության վրա։ ՌԴ ԱԳՆ-ի բանբերի հայտարարությունը պետք է ընկալել որպես արձագանք՝ ոչ շատ առաջ այս անգամ Վաշինգտոնից հրապարակված  ԱՄՆ Ազգային հետախուզության  «Համաշխարհային սպառնալիքների գնահատականը» խորագրով զեկույցին, որում ներկայացվել էին ԱՄՆ ազգային անվտանգությանը սպառնացող վտանգների 2018 թվականի գնահատումները: Զեկույցում  անդրադարձ կար նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն ու տարածաշրջանային սպառնալիքներին:

«Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող լարվածությունը կարող է հանգեցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ ռազմական հակամարտության, որին կարող է ներգրավվել Ռուսաստանն իր տարածաշրջանային դաշնակցին աջակցելու համար»,- ասվում էր ԱՄՆ հետախուզության զեկույցում:

Ամերիկյան զեկույցում պարզ տեսքով ասվում է, որ լայնամասշտաբ պատերազմի վտանգի առկայության պատասխանատուն Մոսկվան է, որը սպառազինում է տարածաշրջանում իր ռազմավարական գործընկերոջը։

Անկախ դրանից, որ զեկույցը չի նշում որ ՌԴ-ն սպառազինում է նաեւ Ադրբեջանին, այստեղ կա միակողմանի մատնանշում պատասխանատվության ուղղությամբ։ Իհարկե, պաշտոնական Մոսկվայի ներկայացուցիչը հայկական կողմին ուղղված վերագրումը շրջելու համար չէ, որ մատնացույց է անում Բաքվի առավելապաշտությունը։ Նա պարզապես ԱՄՆ-ի հետ իր պետության դիմած  պարանաձգության խաղում պատասխան է տալիս, ասելով, որ լարվածության եւ մագլցողականության պատասխանատուն Բաքուն է, որի գլխավոր ղեկավարը զառանցանքներ է դուրս տվել հայկական տարածքների պատկանելիության մասին պատկերացումներ հրապարակելով։

Բայց սա կանգառային կետ է, որովհետեւ բանավեճը շարունակվում է։ Ամերիկյան զեկույցը խոսում է լայնամասշտաբ պատերազմի հավանականության մասին, մինչ Մոսկվայի բանբերն ասում է՝  Հայաստանում և Ադրբեջանում գարնանն անցկացվելիք նախագահական ընտրություններին անկեղծորեն հույս ունեն, որ այդ հակամարտությունը կգտնի իր լուծումը:

«Ինչպես գիտեք, մենք պատշաճ ուշադրություն ենք դարձնում դրան»: Այս հաստատումը պարզապես հերքումն է ԱՄՆ-ի ազգային հետախուզության զեկույցի այն բաժնի, որը լայնամասշտաբ պատերազմի հավանականության պատասխանատուն նկատում է Մոսկվային։ Այստեղ ասվում է, որ հակամարտությունը կգտնի իր խաղաղ լուծումը, եւ Մոսկվան մոտիկից հետեւում է այդ գործընթացին։

Կովկասյան տարածշրջանին վերաբերող բանավեճով չի ավարտվում ՌԴ ԱԳՆ պաշտոնական խոսնակի  եւ ԱՄՆ հետախուզության տնօրենի բանավեճը։ Զախարովան ԱՄՆ-ին ամբաստանում է սիրիական տարածք ներխուժելու մեղադրանքով։ Ստացվում է, որ ռուսները մեղադրվում են Կովկասում լայնամասշտաբ պատերազմի վտանգ ստեղծելու հանցանքով, իսկ ամերիկացիները` սիրիական տարածք ներխուժելու։

Մի պահ շրջանցենք սիրիական թղթածրարը եւ վերադառնանք արցախյան հիմնահարցի հեռանկարներին եւ երկու գերտերությունների պաշտոնական ներկայացուցչիների ունեցած անուղղակի բանավեճին։ Փոխամբաստանություններ փոխանցող ուղերձները նախանշում են, որ մի կողմից կա գերազդեցիկ գործոնը պահպանելու քաղաքական տրամադրություն, մյուս կողմից այդ ազդեցությունը նվազեցնելու միտումներ։

Հայկական կողմի համար կարեւորն այն է, որ ԵԱՀԿ-ի տանիքի տակ գործող երկու գերտերությունների ներկայացուցիչները համանախագահի հանգամանքով իրականցնում  են միջնորդական առաքելություն, եւ գեթ այս հանգրվանին խոսում են շփման գծի երկայնքով մշտադիտարկման սարքերի կահավորման եւ խախտումների ուղղությամբ հետաքննություն իրականացնելու անհրաժեշտության, ԵԱՀԿ-ի նախագահի անձնական ներկայացուցչի լիազորությունների ընդլայնման եւ դիտորդների թվի բազմապատկման անհրաժեշտության մասին. ինչը համահունչ է մեր, և հակառակ՝ Բաքվի պահանջներին»։


     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search