Գերմանիան չի ուզում հրաժարվել Իրանի միջուկային ծրագրի վերբերյալ գործողությունների համատեղ բազմակողմանի ծրագրից, ԱՄՆ-ին էլ խորհուրդ է տալիս դա չանել:
Գերմանիան չի ուզում հրաժարվել Իրանի հետ միջուկային գործարքից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Զիգմար Գաբրիելը:
«Իրանի հետ պայմանագիրը ստորագրելով՝ մենք շատ բանի հասանք: Մենք հանդես էինք գալիս միասնական ճակատով, և մեր ամերիկացի ընկերներին խորհուրդ ենք տալիս չհրաժարվել գործողությունների այդ ընդհանուր ծրագրից, այլ համատեղ գնալ և ամեն կերպ խոչընդոտել տարածաշրջանում Իրանի ազդեցության ընդլայնմանը»,- հայտարարել է Գաբրիելն Անվտանգության հարցերով մյունխենյան կոնֆերանսի ժամանակ: