Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ մասնակցի «Նորմանդական քառյակի» (Գերմանիա, Ֆրանսիա, Ուկրաինա, Ռուսաստան) երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը միայն մի պայմանով, որ այդ հանդիպմանը մասնակցի նաեւ Գերմանիան:
Մոսկվան պատրաստ չէ առանց Գերմանիայի մասնակցել «Նորմանդական քառյակի» ԱԳ նախարարների հանդիպմանը. Լավրով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին նա լրագրողներին հայտնել է Մյունխենում անվտանգության հարցորով գագաթաժողովի շրջանակներում, հաղորդում է «ՈՒՆԻԱՆ»-ը:
«Երեկ մենք պատրաստ էինք, բայց անսպասելիորեն մեր գերմանացի գործընկերը ստիպված էին մեկնել Գերմանիա: Մենք այսօր առաջարկեցինք մի քանի տարբերակներ, որոնք մեզ հարմար են՝ հաշվի առնելով առկա ծրագիրը: Կսպասենք, դեռ ոչինչ չի հաստատվել»,-ասել է Լավրովն ու հավելել. «Երեկ մանրամասն պարոն Կլիմկինի հետ քննարկեցինք ամեն բան, հետեւաբար նույնիսկ չգիտեմ... եթե գերմանացիները պատրաստ լինեն, մենք նույնպես պատրաստ ենք»:
Բացի այդ, Ռուսաստանի ԱԳՆ-ի աղբյուրը «ՌԻԱ նովոստիին» հայտնել է, որ «Նորմանդական քառյակի» հանդիպումն անհնար է բացառապես խիտ գրաֆիկի պատճառով:
Ավելի վաղ «ՈՒՆԻԱՆ»-ը հայտնել էր, որ «Նորմանդական քառյակի» ԱԳ նախարարների հանդիպումը նախատեսված էր փետրվարի 16-ին, սակայն երեկ հայտարարվեց, որ այն չի կայանա, քանի որ գերմանական պատվիրակությունը չի հասցրել ժամանել: Ուկրաինայի ԱԳ նախարար Պավել Կլիմկինը վստահություն էր հայտնել, որ հանդիպումը կկայանա փետրվարի 17-ին կամ մոտ ժամանակներս: