Ռուսաստանը պատրաստ էր Մյունխենում Ուկրաինայի հարցով «նորմանդական քառյակի»-ի հանդիպմանը, սակայն ոչ ոք չլրացրեց գոյություն ունեցող բանակցային պատուհանները:
Լավրով. Ռուսաստանը պատրաստ էր «նորմանդական քառյակի»-ի հանդիպմանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՏԱՍՍը:
«Ես պատրաստ էի եւ երեկ եւ այսօր, բայց Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելին Բեռլին կանչեցին, ինչպես հասկանում եմ», - ասել է նա: «Այսօր մենք նույնպես պատրաստ էինք: Կային մի քանի պատուհաններ, սակայն դրանք ոչ ոք չլրացրեց»:
Այսօր մի քանի դիվանագիտական աղբյուրներ հաղորդել են, որ «նորմանդական քառյակի» երկրների արտգործնախարարների հանդիպումը այսօր չի կայանա, քանի որ Ռուսաստանի ներկայացուցիչները հրաժարվում են մասնակցել բանակցություններին: «Ռուսները հրաժարվում են, նրանք ասում են, որ երեկ կարող էին, բայց այսօր նրանց օրակարգն արդեն լրացված է», - ասել է դիվանագետներից մեկը:
Ավելի վաղ Լավրովը հայտարարել էր, որ կմասնակցի «նորմանդական քառյակի»երկրների (Գերմանիա, Ֆրանսիա, Ուկրաինա եւ Ռուսաստան) արտաքին գործերի նախարարների հանդիպմանը, եթե դրան մասնակցեն նաեւ Գերմանիայի ներկայացուցիչները: