Հայոց ցեղասպանությունը գիտականորեն հաստատված պատմական փաստ է ու Թուրքիայի ԱԳՆ-ում դրա մասին լավ գիտեն։
Այլեւս անօգուտ է ժխտել Ցեղասպանության փաստը. Տիգրան Բալայանի արձագանքը՝ Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ անդրադառնալով Թուրքիայի ԱԳՆ հայտարարությանը՝ կապված Նիդերլանդների խորհրդարանում ներկայացված Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւին։
«Կարծում եմ գիտակցում են նաեւ, որ այլեւս անօգուտ է ժխտել այդ փաստը։ Հիշեցնեմ նաեւ, որ Նիդերլանդների խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է դեռեւս 2004 թվականին։ Միգուցե իր այս հայտարարությամբ Թուրքիայի ԱԳՆ-ն փորձում է ժխտել նաեւ այս փաստը»,-նշեց Բալայանը։
Նիդերլանդների խորհրդարանի ստորին պալատ է ներկայացվել 1915 թվականի Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւի նախագիծ:
Նախագծի հեղինակն է «Քրիստոնեական միություն» կուսակցության պատգամավոր Յոել Ֆորդեվինդը: Բանաձեւի համաձայն՝ Նիդերլանդների կառավարության ներկայացուցիչը պարտավոր է ամեն տարի Երեւանում այցելել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը մասնակցել՝ Հայոց ցեղասպանության հարցում Նիդերլանդների դիրքորոշումը ամրապնդելու համար:
Այս առնչությամբ Թուրքիայի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշել է, որ հոլանդացի քաղաքական գործիչներին կոչ են անում խուսափել պատմության քաղաքականացումից։