Հռոմի պապ Պողոս VI-ը, որը Սուրբ աթոռը զբաղեցրել է 1963-ից մինչև 1978 թվականը, այս տարի կդասվի սրբերի շարքը:
Հռոմի պապ Պողոս VI-ը այս տարի կդասվի սրբերի շարքը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտարարել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը՝ փոխանցում է Catholic News Agency: «Պողոս VI-ը այս տարի սուրբ կդառնա»,- մեջբերվում է նրա խոսքը: Հովվապետը հիշեցրել է, որ ավելի վաղ սրբադասվել են Հովհաննես XXIII-ը և Հովհաննես Պողոս II-ը: «Հերթում Բենեդիկտն ու ես ենք: Աղոթեք մեզ համար»,- կատակել է նա: