Բոլոր 66 մարդիկ, ովքեր գտնվել են Իրանի կենտրոնական մասում կործանված ինքնաթիռում, զոհվել են:
Իրանում կործանված ինքնաթիռի բոլոր 60 ուղևորները և անձնակազմի 6 անդամները զոհվել են. ԶԼՄ-ներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին փոխանցում է ISNA գործակալությունը՝ վկայակոչելով իրանական Aseman Airlines ավիաընկերությանը:
Թեհրան-Յասուջ չվերթն իրականացնող Aseman Airlines ուղևորատար ինքնաթիռը կործանվել է այսօր առավոտյան Սեմիրոմ քաղաքի շրջանում:
«Ինքնաթիռում եղել են 60 ուղևոր և անձնակազմի 6 անդամ, որոնք բոլորը, ցավոք, զոհվել են»,- գործակալությունը մեջբերում է ընկերության հայտարարությունը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ուղևորների մեջ եղել է մեկ երեխա:
ԶԼՄ-ների տվյալներով՝ Aseman Airlines ավիաընկերության ATR ինքնաթիռը ռադարներից անհետացել է թռիչքի մեկնարկից 50 րոպե հետո: Ինքնաթիռը մխրճվել է Դենա լեռնաշղթայի մեջ: Mehr գործակալությունը նշում է, որ ինքնաթիռը արտադրվել էր 20 տարի առաջ: