Artsakhpress

Քաղաքական

Ադրբեջանի անհետևողականությունն ընդամենը հնարք է չընդունելու մեր ժողովրդի կողմից իրացված ինքնորոշման իրավունքը. նախարար

Դեկտեմբերի վերջին Հարավային Կովկասում ԵԱՀԿ Գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Գյունտեր Բեհլերը ԵԱՀԿ պաշտոնական կայքէջում հրապարակված իր հարցազրույցում մասնավորապես, հայտարել է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում բանակցային սեղանին առկա են վերջնական կարգավիճակի մասին որոշ սկզբունքներ, սակայն չկա բանակցային գործընթացի իրական ճարտարապետություն։

Ադրբեջանի անհետևողականությունն ընդամենը հնարք է չընդունելու մեր ժողովրդի կողմից իրացված ինքնորոշման իրավունքը. նախարար

Ադրբեջանի անհետևողականությունն ընդամենը հնարք է չընդունելու մեր ժողովրդի կողմից իրացված ինքնորոշման իրավունքը. նախարար

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այդ կապակցությամբ նա ընդգծել է, որ 2014 թ. ԵԱՀԿ-ում Շվեյցարիայի նախագահությունը մշակել էր մի ոչ պաշտոնական փաստաթուղթ կառուցվածքավորված բանակցային գործընթացի մասին՝ լիարժեք բանակցություններին յուրահատուկ բոլոր տարրերով և մանրամասներով։ Հարցի շուրջ խոսելով Արցախի դիրքորոշման մասին ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մաիլյանն ասել է, որ առաջին հերթին, պետք է պարզաբանել տերմինաբանության հարցը։

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հանրապետության արտաքին գերատեսչության ղեկավարի կարծիքով լիարժեք են այն բանակցությունները, որոնք տարվում են 1994 թ. մայիսին հրադադարի մասին համաձայնագիր ստորագրած երեք կողմերի՝ Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Հենց այդ ձևաչափն է ամրագրված ԵԱՀԽ/ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովի եզրափակիչ փաստաթղթում։

«Ելնելով դրանից մենք գտնում ենք, որ ջանքերը պետք է ուղղված լինեն Արցախ-Ադրբեջան-Հայաստան եռակողմ բանակցությունների վերսկսմանը, այլ ոչ թե նոր բանակցային ճարտարապետության ստեղծմանը։ Անհրաժեշտ է նաև նշել, որ լիարժեք ձևաչափով բանակցությունների բացակայությունը Ադրբեջանի ղեկավարության՝ հակամարտության վերջնական կարգավորմանը հասնելու քաղաքական կամքի բացակայության ածանցյալն է։ Խոչընդոտելով Արցախի ուղղակի և լիարժեք մասնակցությամբ եռակողմ բանակցությունների վերսկսումը, հրաժարվելով կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդմանն ուղղված խաղաղարար նախաձեռնությունների իրականացումից, վարելով հակամարտության սրման հետևողական քաղաքականություն՝ Ադրբեջանը նպատակաուղղված կերպով ձգձգում է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատումը»,- ասել է Մ. Մաիլյանը՝ ավելացնելով, որ այդ կապակցությամբ տեղին է հիշեցնել, որ լիարժեք ձևաչափով բանակցությունները ժամանակին ընդհատվել են ադրբեջանական կողմի նմանատիպ մեքենայությունների արդյունքում։

Նախարարի խոսքով՝ մեծ քաղաքական համաձայնագրի մշակման համար տարվող բուռն աշխատանքների ժամանակ Ադրբեջանը սկսել է պնդել կարգավորման սկզբունքների մշակման վրա՝ որպես բանակցությունների շարունակման հիմք։ Այժմ Ադրբեջանն առաջարկում է հրաժարվել հակամարտության կարգավորման սկզբունքների իր իսկ նախաձեռնած քննարկումից և սկսել ինչ-որ կառուցվածքավորված բանակցություններ: Ադրբեջանական իշխանությունների նմանատիպ անհետևողականությունը կասկած չի հարուցում նրանում, որ տվյալ նախաձեռնությունը, ինչպես և նախորդները, ընդամենը հնարք է, որը պայմանավորված է Ադրբեջանի դժկամությամբ՝ ընդունելու Արցախի ժողովրդի կողմից իրացված ինքնորոշման իրավունքը որպես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորմանը հասնելու հիմք։


     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Առաջնագծում զինծառայող է զոհվել․ ևս մեկը վիրավոր է

Ստեփանակերտը պատրաստ է ընդունել Մեհրիբան Ալիեւային՝ որպես հյուրի կամ պատվիրակության ղեկավարի

Արցախի Խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը միացավ ՀՀ Վարչապետի կոչին

Ադրբեջանը ներկայացրել է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման իր տեսլականը

Չեմ կարծում՝ Մեհրիբան Ալիևան իր այդ կարգավիճակով կարող է գալ Արցախ՝ մուղամ լսելու

Աննա Հակոբյանը Մեհրիբան Ալիևային հրավիրել է Արցախ

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

«Զինվորի կերպարը շահարկելով փորձում են միավորներ հավաքել». Ղարաբաղ Տելեկոմ

Արցախում ոչխարաբուծության զարգացման համար խոշորածավալ ներդրումների ծրագրի հաջող մեկնարկը տրված է. Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

Search