Artsakhpress

Հասարակական

Եղանակային պայմանները գյուղատնտեսության համար դեռևս որևէ խնդիր չեն ստեղծել. փոխնախարար

Արցախի հանրապետությունում եղանակային պայմանները գյուղատնտեսության համար դեռևս որևէ խնդիր չեն ստեղծել:

Եղանակային պայմանները գյուղատնտեսության համար դեռևս որևէ խնդիր չեն ստեղծել. փոխնախարար

Եղանակային պայմանները գյուղատնտեսության համար դեռևս որևէ խնդիր չեն ստեղծել. փոխնախարար

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ գյուղատնտեսության փոխնախարար Վիլեն Ավետիսյանը:

Նրա խոսքով՝ տեղումները հարթավայրային գոտիներում հիմնականում եղել են անձրևի տեսքով, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան:

«Ցանքատարածությունների վրա տեղումները դրական ազդեցություն են ունեցել: Տեղումներից հետո, հուսով ենք, որ ոչ բարենպաստ եղանակային պայմանների հետևանքով տուժված աշնանացան ցանքատարածությունները հիմնականում կվերականգնվեն: Հողօգտագործողների կողմից արդեն տարվում են ազոտական պարարտանյութերով սնուցման աշխատանքներ, որոնք շատ անհրաժեշտ են:Որոշ ժամանակ հետո եթե եղանակային պայմանները թույլ տան կիրականացվի նաև պայքար վնաստաուների և մոլախոտերի դեմ՝ խուսափելու համար կորուստներից»,-ավելացրել է Վ. Ավետիսյանը և նշել, որ օդի ջերմաստիճանը բողբոջած ծառերի վրա բացասական ազդեցություն չի ունեցել:

ԱՀ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայությունից տեղեկացրել են, որ հանրապետությունում փետրվարի 21-24-ը եղանակը կմնա անփոփոխ: 


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհը Ալեք Մանուկյանի արձանն է Ստեփանակերտում

ՀՀ բանկերը դուրս են գրել արցախցիների գրեթե բոլոր վարկերը՝ դրանք փոխանցելով ֆիննախին

Արցախյան շարժման 36-ամյակի առթիվ Արցախի նախագահն ու մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ այցելել են Եռաբլուր

Հարցուպատասխան Արտակ Բեգլարյանի հետ. Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարարը քննարկում է իր հայրենի տարածքում տեղի ունեցած մարդու իրավունքների ճգնաժամը. National Journal

Սամվել Շահրամանյանին կանչել են Հայաստանի քննչական կոմիտե. փաստաբան

Ֆրանսիայում դատարանը կալանք է սահմանել Սամվել Կարապետյանի 120 միլիոն եվրո արժողությամբ վիլլայի նկատմամբ

Արցախի իշխանությունները ցավում են «24News.am»-ի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի համար

ԵԱՏՄ երկրների հետ ՀՀ առևտրաշրջանառությունն աճել է շուրջ 43 տոկոսով. ինչ է արտահանվել ու ներմուծվել

Երուսաղեմի հայերը դատարանում վիճարկում են «Կովերի պարտեզը» իսրայելական ընկերությանը հանձնելը

Search