Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները Մոսկվայում ընթացող «Aeroflot open»-ում:
«Aeroflot open»-ի երկրորդ տուրում հաղթանակ տոնեց միայն Տիգրան Պետրոսյանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 22, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Մրցաշարի երկրորդ տուրում անակնկալ պարտություն կրեց Մանուէլ Պետրոսյանը: Միավոր կորցրեց նաև Շանթ Սարգսյանը: Միավորը կիսեցին Հայկ Մարտիրոսյանը, Արամ Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը և Արման Միքայելյանը: Լեհաստանը ներկայացնող Կացպեր Պյորունի դեմ խաղում հաղթանակ տոնեց Տիգրան Պետրոսյանը:
Մոսկվայում ընթացող «Aeroflot open» մրցաշարը մեկնարկել է փետրվարի 19-ին և կավարտվի մարտի 2-ին: