Artsakhpress

Քաղաքական

Սումգայիթում հայերի ջարդերից 30 տարի անց Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը չի փոխվել. ՀՀ ԱԳ փոխնախարար

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն արձանագրում է, որ 30 տարի առաջ այս օրերին գրվել է տարածաշրջանի պատմության ամենամութ էջերից մեկը, երբ Արցախի ժողովրդի՝ սեփական ճակատագիրը տնօրինելու խաղաղ պահանջներին ի պատասխան, Ադրբեջանը փորձեց լռեցնել արցախահայությանը երկրի ողջ տարածքում հայկական ջարդերի ալիքով:

Սումգայիթում հայերի ջարդերից 30 տարի անց Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը չի փոխվել. ՀՀ ԱԳ փոխնախարար

Սումգայիթում հայերի ջարդերից 30 տարի անց Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը չի փոխվել. ՀՀ ԱԳ փոխնախարար

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 22, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Այս քաղաքականության առաջին դրսևորումը եղան Ստեփանակերտի ցույցերից հարյուրավոր կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքի հայ բնակչության ջարդերը: Եվ այդ բռնությունների ալիքը, որը սկսվեց Սումգայիթում, շարունակվեց Ադրբեջանի այլ քաղաքներում՝ Կիրովաբադում, Բաքվում: Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունն այսօր դարձել է այդ երկրի ղեկավարության ներքին և արտաքին քաղաքականության անքակտելի մաս, որի վրա նրանք կառուցում են ադրբեջանցի ժողովրդի ինքնագիտակցումը և կայացումը»,-ասել է Շավարշ Քոչարյանը:

Նա շեշտեց, որ 30 տարվա ընթացքում Ադրբեջանի իշխանությունների գործելաոճը չի փոխվել: «Մենք դրան ականատես եղանք 2013 թ., երբ հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելու համար դատապարտված Ռամիլ Սաֆարովը Ադրբեջան վերադառնալուն պես ազատ արձակվեց և հերոսացվեց: 2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում աշխարհը նորից ականատես եղավ հայերի նկատմամբ Ադրբեջանի հասարակության մեջ սերմանված ատելության քարանձավային դրսևորումներին՝ ուղղված թե խաղաղ բնակչության, թե ռազմագերիների դեմ: Եվս մեկ անգամ Ադրբեջանն ապացուցեց, որ քաղաքակիրթ աշխարհի կանոնները, միջազգային հումանիտար և մարդու իրավունքների նորմերն այդ երկրի իշխանությունների համար դատարկ հնչյուն են»,- ընդգծեց Քոչարյանը:

Ադրբեջանի իշխանությունները, հակադրվելով միջազգային հանրության և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների բազմաթիվ կոչերին, հասարակությունը խաղաղության պատրաստելու փոխարեն, շարունակում են իրենց ռազմատենչ և առավելապաշտական քաղաքականությունը: «Արցախի ժողովրդի՝ խաղաղ, ժողովրդավարական և ազատ երկրում ապրելու օրինական պահանջին Ադրբեջանի իշխանությունների կողմից ուժով և ուժի սպառնալիքով պատասխանելու քաղաքականությունն է պատճառը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարգավորվում»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը:

Նրա խոսքով՝ միջազգային գործընկերների մոտ հասունանում է այն գիտակցությունը, որ քանի դեռ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հայատյացության քաղաքականությունը, Հարավային Կովկասի տարածաշրջանում վտանգված են խաղաղությունը, կայունությունը և անվտանգությունը: «Հավատարիմ լինելով ղարաբաղյան շարժման գաղափարներին և նպատակներին՝ համազգային խնդիրների շուրջ մեր համախմբմամբ, երկրի ներսում և միջազգային հարթակներում հետևողական և նպատակային աշխատանքով ենք պարտադրելու Ադրբեջանին խաղաղություն՝ բացառելու նոր սումգայիթների հնարավորությունը, հասնելու Արցախի միջազգային ճանաչմանը, երաշխավորելու տարածաշրջանում հայության անվտանգությունը և բարգավաճումը»,- եզրափակեց Շավարշ Քոչարյանը:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search