Amazon առցանց-ռեթեյլերի ղեկավար Ջեֆ Բեզոսը մեկ օրում 1,15 մլրդ դոլար Է վաստակել:
Աշխարհի ամենահարուստ մարդը մեկ օրում 1,15 մլրդ դոլար Է վաստակել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 22, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Դա տեղի Է ունեցել նրա ընկերության բաժնետոմսերի արժեքի աճի շնորհիվ. այն 1 արժեթղթի դիմաց առաջին անգամ գերազանցել Է մեկուկես հազար դոլարը, ինչի մասին վկայում են սակարկությոնների եւ Bloomberg Billionaires Index ինդեքսի տվյալները:
Փետրվարի 11-ի սակարկությունների արդյունքում Amazon-ի բաժնետոմսերը թանկացել են 1 տոկոսով՝ մինչեւ 1482,92 դոլար, արժեթղթերի առավելագույն արժեքը հասել Է 1503 դոլարի: Ընդամենը 2018 թվականի սկզբից առցանց-ռեթեյլերի բաժնետոմսերը թանկացել են 26,5 տոկոսով:
Բեզոսի կարողությունը հասել Է 124 մլրդ դոլարի. նա առաջվա պես առաջին տեղն Է զբաղեցնում Bloomberg Billionaires Index վարկանիշում: Երկրորդ հորիզոնականում Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսն Է՝ 91,6 մլրդ դոլար կարողությամբ: Երրորդ դիրքում ամերիկացի ներդրող Ուորեն Բաֆեթն Է, որի կարողությունը գնահատվում Է 86,2 մլրդ դոլար: