Artsakhpress

Քաղաքական

Ադրբեջանը ծրագրել էր հայ ժողովրդի ջարդերը սկսել Ստեփանակերտից. Արցախի ԱԺ պատգամավոր Արզիկ Մխիթարյանը նոր մանրամասներ ներկայացրեց

Արցախի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը նոր մանրամասներ ներկայացրեց արցախյան շարժման տարիներին Ադրբեջանի իշխանությունների հայատյաց և կեղտոտ քաղաքականության վերաբերյալ:

Ադրբեջանը ծրագրել էր հայ ժողովրդի ջարդերը սկսել Ստեփանակերտից. Արցախի ԱԺ պատգամավոր Արզիկ Մխիթարյանը նոր մանրամասներ ներկայացրեց

Ադրբեջանը ծրագրել էր հայ ժողովրդի ջարդերը սկսել Ստեփանակերտից. Արցախի ԱԺ պատգամավոր Արզիկ Մխիթարյանը նոր մանրամասներ ներկայացրեց

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 22, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ազգային ժողովում «Սումգայիթյան ջարդեր: Հայատյացությունը որպես Ադրբեջանի պետական քաղաքականություն» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում Արցախի խորհրդարանի պատգամավորը շեշտեց, որ 1988 թ., երբ Արցախը կանգնած էր ուծացման վտանգի առաջ, երբ Արցախին նոր Նախիջևան էր սպասվում, այն արթնացավ: 1988 թ. փետրվարի 13-ին Արցախի կենտրոնում հրավիրվեց առաջին հանրահավաքը, որին առաջինը մենք ենք մասնակցել՝ Արցախի պետական համալսարանի դասախոսներն ու ուսանողները, ովքեր առաջին երթը կազմակերպեցին և հանրահավաք հրավիրեցին: Օրեր անց Ադրբեջանից եկան ադրբեջանական իշխանությունների ներկայացուցիչներ, եկել էին նաև ԽՄԿԿ Կենտկոմի քարտուղարության ներկայացուցիչներ: Նրանք դուրս եկան հրապարակ, որպեսզի ճնշեն ժողովրդի ընդվզումը: Հրապարակում ավելի քան 60 հազար արցախցիներ էին, այնտեղ էին նաև Հայաստանից ժամանած հյուրեր: Հրապարակում հավաքված  ժողովուրդը չէր ցանկանում լսել ադրբեջանցիներին: Մենք կարողացանք համոզել նրանց, որ ժողովուրդը իրենց չի լսի՝ մինչև մենք ելույթ չունենանք: Մեզ մի կերպ հաջողվեց բանակցել նրանց հետ. պարզվեց, որ Ադրբեջանից ժամանել էին մեծաքանակ մարզիկներ՝ բռնցքամարտիկներ, կարատեիստներ, ովքեր շրջապատել էին հրապարակը, իսկ հետո մեզ հայտնի դարձավ, որ հրապարակի շրջակայքում եղել են բազմաթիվ մեքենաներ, որոնք լիցքավորված են եղել բենզինով: Նրանք ծրագրել էին սումգայիթյան եղեռնագործությունը սկսել Ստեփանակերտում, սակայն, երբ մենք ԽՄԿԿ Կենտկոմի քարտուղարության ներկայացուցիչներին մտահոգված բացատրեցինք, որ իրենք ծանոթ չեն ադրբեջանական քաղաքականությանը և նրանց ձեռագրին, նրանք, կարծես, իրավիճակը հասկացան և հանեցին այդ ուժերը»,- մանրամասնեց Մխիթարյանը:

Նա հավելեց, որ օրեր անց, երբ դեռևս Բաքվում նստած էին ԽՄԿԿ Կենտկոմի քարտուղարության ներկայացուցիչները, սկսվեցին Սումգայիթի կոտորածները: «Թուրքը ևս մեկ անգամ ապացուցեց, որ մեկ քայլ անգամ հեռու չէ 1915 թ. թուրքից, որը թրատել էր հղի կնոջ որովայնը և հռհռացել: Նույն ձեռագիրը նաև Սումգայիթում էր, և այսօր էլ Բաքուն շարունակում է իր կեղտոտ և ցինիկ քաղաքականությունը:  Շիզոֆրենիկ պահվածքով Ալիևը հայտարարում է, որ Երևանն ու Զանգեզուրը իրենցն են, իսկ Թուրքիայի նախագահը բարձր ծափահարությունների ներքո հայտարարում է, որ Խոջալուն ցեղասպանություն է,  իսկ մենք ցանկանում ենք մեզ զուսպ պահել և գրել ենք սումգայիթյան ջարդեր, երբ Սումգայիթը իսկապես ցեղասպանություն էր, երբ Մարաղան իրոք ցեղասպանություն էր, երբ Թալիշում գլխատված մարդիկ ցեղասպան ձեռագրի արտահայտություն են»,- ընդգծեց Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը:

Նա շեշտեց, որ փորձ է արվում Ադրբեջանի հետ քաղաքական բանակցությունների եզրեր գտնել: Սակայն, այնուամենայնիվ, համոզվում ենք, որ որքան էլ փորձում ենք ձիթենու ճյուղը բորենու բերանը դնել, միևնույն է, նա խաղաղության աղավնի չի դառնում: Մենք դրանում պետք է համոզված լինենք: Եվ ես ցանկանում եմ իմ խոսքն ավարտել հանրահայտ Անատոլ Ֆրանսի՝ հայ ժողովրդի մասին ասված նախադասությամբ. «Հայի մեկ կաթիլ արյուն մնալու դեպքում էլ կհառնի Հայաստանը», իսկ ես կավելացնեի՝ Հայաստան-Արցախս: Արցախը իմ անունն է, Հայաստանը՝ ազգանունը»,- եզրափակեց Արզիկ Մխիթարյանը:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search