Շարունակվում է ծանրամարտի Հայաստանի առաջնությունը:
Ծանրամարտի Հայաստանի առաջնություն. որոշվել են 2 քաշային կարգի լավագույնները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 22, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այսօր՝ փետրվարի 22-ին կայացել են 69 և 77 կգ քաշային կարգերի մրցումները:
69 կգ քաշայինում Հայաստանի չեմպիոն է դարձել Հրայր Հովհաննիսյանը, ով ցույց է տվել երկամարտի 287 կգ արդյունք: Նրան հաջորդել են Ռուստամ Կարապետյանը և Արտյոմ Զարգարյանը:
77 կգ քաշային կարգում ոսկե մեդալին է արժանացել Ժորժ Եղիկյանը (երկամարտի 31 կգ), արժաթե մեդալակիր է դարձել Հենրիկ Խաչատրյանը, բրոնզե՝ Ազատ Հակոբյանը:
Հայաստանի ծանրամարտի առաջնությունը կավարտի փետրվարի 24-ին: