Artsakhpress

Հասարակական

«Ազատ հայրենիք» կուսակցության կանանց խորհուրդն աջակցություն է տրամադրել կարիքավոր մի շարք ընտանիքների (լուսանկարներ)

Այսօր՝ փետրվարի 22-ին, «Ազատ հայրենիք» կուսակցության կանանց խորհրդի անդամներն այցելել են Մարտունի քաղաք և շրջանի Վարանդա, Բերդաշեն, Թաղավարդ համայնքներ և օգնություն ցուցաբերել կարիքավոր, սակավակարող և բազմազավակ մի շարք ընտանիքների:

«Ազատ հայրենիք» կուսակցության կանանց խորհուրդն աջակցություն է տրամադրել կարիքավոր մի շարք ընտանիքների (լուսանկարներ)

«Ազատ հայրենիք» կուսակցության կանանց խորհուրդն աջակցություն է տրամադրել կարիքավոր մի շարք ընտանիքների (լուսանկարներ)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 22, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Ազատ հայրենիք» կուսակցության (ԱՀԿ) կանանց խորհրդի անդամները հագուստ և կոշկեղեն են նվիրել 10 ընտանիքների:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀԿ կանանց խորհրդի նախագահ Ռոմելա Դադայանն ասել է  սա  իրենց   հերթական օգնությունն  է, որ  իրենք  ցուցաբերում  են  այդպիսի   ընտանիքների:

Մեր զրուցակցի խոսքով՝ նրանց այցելած ընտանիքներից վատթարագույն պայմաններում  է  ապրում  Թաղավարդ գյուղի  բնակիչ  Կիմա Առստամյանի ընտանիքը:

«Մենք  որոշեցինք, որ  մեր  ուշադրության  կենտրոնում   պահենք  և   հնարավորինս  աջակցենք  նրանց: Մենք պարտավոր ենք հոգալ նման ընտանիքների մասին, չէ որ  այդ  ընտանիքներում երեխաներ  են մեծանում»,-ասել  է  Ռ.  Դադայանը:

Խոսելով  առաջիկա  ծրագրերի   մասին՝     Ռ.   Դադայանը  տեղեկացրել  է,  որ  նույն  առաքելությամբ   վաղը՝ փետրվարի 23-ին էլ մեկնելու   են  նաև  Մարտակերտի, Ասկերանի և Շահումյանի  շրջաններ:

«Առաջիկայում  կայցելենք  նաև   Քաշաթաղի և Հադրութի շրջաններ: Ընդհանուր  առմամբ     նախատեսել  են    նյութական   օգնություն   տրամադրել 38   ընտանիքների»,-հավելել  է  Ռ.  Դադայանը:

Թաղավարդի բնակիչ, 4 երեխաների պապիկ Վագիֆ Առստամյանը մեզ հետ զրույցում ասել է. «Երեխաների  մայրն արդեն տարուց ավելի է,  ինչ լքել   է  իրենց,  հայրն  էլ   զինծառայող  է: Ես ու կինս ենք հոգ  տանում երեխաների մասին: Ամսական թոշակս  կազմում  է   37 հազար դրամ, 36 հազար էլ երեխաների նպաստն է:   Ստացած գումարը չի   բավարարում   երեխաների  կարիքները  հոգալուն: Շնորհակալ  եմ   ԱՀԿ կանանց խորհրդի անդամներին մեր  նկատմամբ  ուշադրություն  ցուցաբերելու  համար»:

Իսկ 6 երեխաների հայր Ռևիկ Ավանեսյանը, հայտնելով իր երախտագիտությունը կանանց խորհրդի անդամներին, նշել է, որ այդ  վերաբերմունքն  իրենց  ոգևորում  է: «Առանց  մայրական  խնամքի երեխաներիս հետ ապրում եմ իմ կիսավեր տանը՝ չունենալով կենցաղային նորմալ պայմաններ»,- ավելացրել   է Ռ. Ավանեսյանը:


     

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Հակոբ Արշակյանը Դանիայի խորհրդարանականների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը Դանիայի նախաձեռնությամբ հանդիպել է դանիացի գործընկերների հետ՝ պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի գլխավորությամբ:

Տնտեսական

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Տարադրամի փոխարժեքն այսօր

Տարադրամի փոխարժեքն այսօր։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search