Մարդու իրավունքների խախտումները եւ կարծիքի արտահայտման ազատության սահմանափակումը, հավանաբար, կշարունակվեն Թուրքիայում այնքան ժամանակ, քանի դեռ երկրում արտակարգ դրություն է գործում:
Amnesty International. Թուրքիայում արտակարգ դրությունը հիմք է ստեղծում մարդու իրավունքների խախտումների համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 22, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հաղորդում է Amnesty International-ը:
Կազմակերպության ամենամյա զեկույցում նշվում է, որ մարդու իրավունքների խախտումները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ երկրում արտակարգ դրություն է գործում, փոխանցում է news.am-ը:
AI-ի Թուրքիայի հարցով ավագ գիտաշխատող Էնդրյու Գարդների խոսքով՝ արտակարգ դրությունն օգտագործվում է լրագրողներին եւ իշխանության քննադատներին թիրախ դարձնելու համար: «Այլախոհությունն անողոքաբար ճնշվում է», նշվում է Amnesty-ի զեկույցում: «Քանի որ արտակարգ դրությունը շարունակում է եւ այն փաստը, որ իրավապաշտպաններն ու քաղաքացիական հասարակությունը չեն կարողանում կատարել իրենց աշխատանքը, հավանական է, որ մարդու իրավունքների խախտումները կշարունակվեն», - ասել է Գարդները: